Մեկնարկ

Ճանաչի՛ր ինքդ քեզ․ Մեկնարկ

Այսօր զրուցում ենք հոգեբան Աննա Բադալյանի հետ։
«Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն» հարցին տիկին Բադալյանը պատասխանում է նախ՝ մասնագիտության ընտրության իր պատմությամբ, ապա նաև հարցին մոտենում է որպես հոգեբան։

-Ընդհանրապես մասնագիտության ընտրության հարցը մարդու առջև կանգնում է հոգեբանական շատ կարևոր տարիքում, և այդ տարիքում է, որ պատանին փնտրում է նոր ճանապարհներ, իր համար կարևոր է, որ ռեֆերենտային կերպար լինի իրականության մեջ, և հաճախ, այդ կերպարով առաջնորդվելով էլ, ընտրում է մասնագիտությունը։ Դա հոգեբանական ճանապարհ է, որ նա պետք է անցնի։ Շատ հաճախ պատանին չի գիտակցում՝ իր հոգեկանի իմացական գործընթացները հարի՞ր են այդ մասնագիտությանը, թե՞ ոչ։ Օրինակ, ժամագործի աշխատանքը խոլերիկի մասնագիտություն լինել չի կարող, մարդկային ակտիվ շփումներ պահանջող, ասենք, անշարժ գույքի գործակալի գործն էլ երբեք չի կարող մելանխոլիկի գործը լինել։ Պետք է հաշվի առնել մարդու հոգեկերտվածքը։ Այդ առումով շատ կարևոր է հոգեբանական ծառայություն լինի դպրոցներում, դասընթացներ կազմակերպվեն, բուհերն ունենան բաց դռների օրեր, որպեսզի պատանին կարողանա հասկանալ․տվյալ մասնագիտությունը հարմա՞ր է իրեն։ Հոգեկանի իմացական գործընթացները մասնագիտության ընտրության հարցում առաջնային են։
Պատանուն առաջնային օգնությունը ինքն իրեն ճանաչելու հնարավորություն տալն է։

Ցուցադրել ավելի
Back to top button