Ռադիոլաբ

Հայկական Lumbercraft խաղը գրավում է խաղային ինդուստրիան․ Ռադիոլաբ

Վերջերս, հայկական Noor Games-ի հեղինակած Lumbercraft-ը մեծ հաջողություն գրանցեց՝ հերթական անգամ ապացուցելով, որ հայկական խաղային ինդուստրիան ևս կարող է աշխարհին հետաքրքիր ու որակյալ խաղ ներկայացնել։

https://www.youtube.com/watch?v=LVZCPUhmEqo

Մինչ Lumbercraft-ը անսպասելի մեծ հաջողություն կգրանցեր ու կհայտնվեր օգտատերերի սմարթֆոններում երկար ժամանակ ընկերության ստեղծած խաղերը մի քանի թեստավորման փուլից հետո ձախողվում էին։ Այսպես 59 անգամ, մինչև 60-րդը՝ Lumbercraft-ը բերեց հաջողություն։

Բայց, Lumbercraft-ը hyper casual ոճի խաղ է, որը նածատեսված է ոչ միայն գեյմեների, այլ նաև վիրտուալ աշխարհում, առհասարակ, ժամանց փնտրող մարդկանց համար։

Այս ժանրի խաղերը շատ են․ պետք էր մտածել մի այնպիսի բան, որ խաղը յուրօրինակ և ամենակարևորը՝ հետաքրքիր դառնար խաղացողի համար։

<<Hyper casual ժանրի մեջ մինչև հիմա չէին ստեղծվել խաղեր, որոնք ներառում էին շենքերի կառուցում, օգտագործում ֆունկցիոնալ տեսանկյունից։ Lumbercraft-ը եղավ առաջինը, որ building մեխանիկա բերեց և շենքերի տեսքով և աշխատանքային գործիքների և այլն>>,- ասում է Նարեկը։

Ի՞նչ պիտի անի խաղացողը։

<<Դու փայտահատ ես և ստեղծում ես փոքրիկ գյուղաքաղաք, որտեղ ստեղծում ես ինչ-որ դարբնոց, գործարաններ և այլն, բայց ունես նաև թշնամիներ, որոնք քո գյուղաքաղաքի վրա հարձակվում են և դու էլ ինքդ կարող ես նախահարձակ լինել և եթե այդ հարձակումները բարեհաջողեն անցնում քեզ համար, շահում ես գումար, որը կարող ես ներդնել և՛ քո քաղաքի, և՛ քո հերոսի զարգացման համար>>,- ասում է համահեղինակը։

Մի խոսքով, խաղը կհետաքրքրի, և առանց ձանձրանալու, անվերջ կխաղաք։ Ի դեպ այն անվճար է, եթե պատրաստ եք համբերատար սպասել էկրանին պարբերաբար հայտնվող հերթական գովազդի ավարտին։ Կամ էլ՝ մեկ անգամ վճարելով՝ ընդմիշտ հրաժեշտ տաք դրանց։

Մոտ 2 ամիս է Lumbercraft-ը ներկայացել է օգտատերերին, իսկ մինչ այդ՝ թեստավորման երկար ճամփա անցել։ Հրատարակիչը՝ game ինդուստիրայում հայտնի, Voodoo ընկերությունն է։ Ըստ հրապարակած խաղերի ու դրանց գրանցած արդյունքների, ներբեռնումների քանակի՝ լավագույնը ինդուստիրայում։ Հենց այս պատճառով էլ Նարեկն ու իր թիմն ընտրեց հենց այս հրատարակչին։ Բայց․․լավագույները նաև պահանջկոտ են, եթե որոշել ես մուտք գործել խաղային ինդուստրիա, պիտի շատ լավ խաղ ստեղծես։

Քանի որ թեստավորման փուլը երկար էր և արդյունքներն էլ գերազանցել էին հրատարակչի սահմանած նշաձողը, Lumbercraft-ը հայտնվեց միանգամից և Google և App store-ում։ Այսպես հրատարակիչը կանխեց նաև նմանակ խաղի հայտնվելը շուկայում:

Խաղը թեև պարզ է, բայց կարողանում է գրավել և խաղացողին երկար պահել իր հետ։ Հրատարակչի սահմանված նշաձողը մոտ 10 րոպեն է, Lumbercraft-ը ռեկորդ է սահմանել՝ մեկ անգամ խաղ մուտք գործելով գեյմերներն այստեղ անց են կացրել ուղիղ 40 րոպե։

Ինչպես արդեն նշեցինք խաղը երկար ժամանակ թեստավորման փուլ է անցել և մոտ մեկ ամիս է, ինչ հասանելի է խաղացողների համար։ Մեկ ամսվա ընթացքում երկու հարթակներից ներբեռնումների քանակը հասել է մոտ 16 միլիոնի։ Սա զարմանալի ցուցանիշ էր անգամ հրատարակչի համար։

Նարեկը նշում է, որ թեստավորոման փուլում էլ, հիմա էլ մեծ ուշադրություն են դարձնում խաղացողների հետադարձ արձագանքին, աշխատում այնպես անել, որ ընթացքը նրանց գրավի։Թեև միշտ չէ, որ այդ տարբերակն աշխատում է։

Ցուցադրել ավելի
Back to top button