Լուրեր

Հայկ Չոբանյանը կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Կառավարության որոշմամբ` Հայկ Չոբանյանն ազատվել է Տավուշի մարզպետի պաշտոնից։ Նա կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լքում է իր պաշտոնը, և պարոն Արշակյանի փոխարեն նախարար կնշանակվի պարոն Չոբանյանը: Ես ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Ըստ էության, զրոյից նախարարություն է ստեղծվել, ձևավորվել: Դա բավական բարդ է, որ արվել է բավական լավ: Ես ուզում եմ պարոն Չոբանյանին հաջողություններ մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button