Լուրեր

Եվրոպան պետք է բացի իր աչքերը և վերջապես խախտի լռությունը. ԵԽ պատգամավորն այցելել է Եռաբլուր

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին Եռաբլուր պանթեոն այցելությունից հետո գրառում է արել ֆեյսբուքի իր էջում:

«Եռաբլուր պանթեոնն է: Այս հազարավոր դրոշներից յուրաքանչյուրի տակ մի զինվոր է, որը զոհվել է անցյալ տարի՝ պաշտպանելով Հայաստանը ագրեսիայից: Նրանց մեծ մասը հազիվ քսան տարեկան էր: Եվրոպան պետք է բացի իր աչքերը և վերջապես խախտի  լռությունը»,- գրել է նա: Պատգամավորն իր գրառման մեջ ցիտել է նաև ֆրանսիացի գրող Լուի Արագոնի բանաստեղծությունից մի հատված:

«Ցտեսություն ցավ ու հաճույք, ցտեսություն վարդեր
Ցտեսություն կյանք, ցտեսություն լույս ու քամի
Ամուսնացեք, երջանիկ եղեք և հաճախ մտածեք իմ մասին
Դուք, որ կմնաք իրերի գեղեցկության մեջ
Երբ Էրիվանում ամեն ինչ կավարտվի ». Արագոն

Ի դեպ, գրողի բանաստեղծությունների մի փոքրիկ փունջ զետեղվել է 1984 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «Ֆրանսիական պոեզիա» ժողովածուում։

Ցուցադրել ավելի
Back to top button