Ռադիոլաբ

Ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում միլիարդավոր դոլարների եկամուտ ապահովող խաղային ոլորտը

Թվային աշխարհում՝՝ խաղային ինդուստրիան ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է։ Միայն 2020 թվականի 9 ամիսների ընթացքում խաղային ինդուստրիան 174․9 միլիարդ դոլարի եկամուտ է ունեցել՝ շուրջ 20 տոկոսով գերազանցելով 2019-ի արդյունքները։   Վաճառքի   46 տոկոսը բաժին է ընկել մոբայլ, ինչպես նաև պլանշետի համար նախատեսված խաղերին, համակարգչային խաղերը  կազմել են շուկայի մոտ՝ 21 տոկոսը, խաղային կցորդները ՝ մոտ 29 տոկոս։

Խոստովանենք, որ թվերը՝ առավել քան տպավորիչ են։

Ի տարբերություն համաշխարհային խաղային ինդուստրիայի, հայկական խաղային ինդուստրիան համեստ է, պատճառը մեկն է՝ ոլորտում <<խաղացողները>> քիչ են․․․Չնայած պետությունը և՛ խաղային ընկերություններին, և՛ այլ ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին նույնպիսի հարկային արտոնություններ է տրամադրում, բայց ըստ Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանի, դա քիչ է ոլորտն առաջ տանելու համար:

Նարեկ Աղեկյանը նշում է, որ իրենք պետական հարկային արտոնություններից օգտվող առաջին ՏՏ ընկերություններից էին: Չի կարող հստակ ասել, թե ինչ չափի բեռ է նման արտոնությունը պետության համար, բայց հստակ գիտի՝ այն մեծ օգնություն է եղել հատկապես խաղային ոլորտում գործունեություն ծավալողների համար: Ըստ նրա պետությունը, այս դեպքում, ապագայի  մասին է  մտածում. սա իրողություն է։ Այսինքն՝ հիմա որոշակի արտոնություններ՝ ապագայում կրկնակի   ֆինանսական մուտքեր ունենալու համար։ Նարեկը կարծում է, որ նորաստեղծ ստարտափների դեպքում՝ նման որոշումն արդար է, քանի որ ոչ մի ընկերություն, անգամ այթի ուղղվածության, սկզբնական փուլում չի ունենում ֆինանսական  կարողություններ՝  մեծ  հարկեր վճարելու համար։

Սակայն՝  ըստ ոլորտի ներկայացուցիչների սա նվազագույնն է , որ պետությունը կարող է անել, հատկապես խաղային ինդուստրիայի համար, որը փոքրիկ աջակցության դեպքում խոստանում է մեծ գումարներ հետ բերել։

<<Մենք բավականին վաղուց ենք ոլորտում ու մյուս խաղացողների հետ շփում ունենք, ես երբեք չեմ տեսել պետական ներկայացվածություն, չեմ տեսել պետության ներգրավածությունը խաղերի ոլորտի ինչ-որ հարցում, բոլոր հաջողությունները, որ ներկայացրել ենք, դա եղել է բիզնեսի կամ պրոյեկտի հաջողության արդյունք։ Խաղերի ստեղծման ոլորտը միլիարդների, մոտ 130 միլիարդի շուկա ունի աշխարհում։ Պետություններ կան, որ ուսանողներին ֆինանսավորում են, որ գնան կոնֆերանսների ու տեսնեն, թե մարդիկ ինչերի վրա են աշխատում, շփումը, կոնտակտը, գիտելիքը ձեռք բերեն ու բերեն երկիր>>։

Սա ոլորտին աջակցելու ևս մեկ գաղափար է:

Ինչու այս ճյուղը մեր երկրում չի զարգանում այնքան, որքան ձգտում են ոլորտի ներկայացուցիչները։ Նարեկը մի քանի պատճառ է նշում, որոնցից ամենակարևորը անտեղյակությունն է։ Շատերը անգամ չգիտեն, որ Հայաստանում խաղային արտադրության ոլորտ կա։ Ոլորտը, ըստ Նարեկի, մասսայական չէ, դրանից էլ գալիս են բոլոր մնացած խնդիրները: Բայց այս խնդիրներն անլուծելի չեն․ քիչ ժամանակ է պետք, որ մարդիկ տեղեկանան ոլորտի գոյության ու գործունեության մասին։

Խոսելով հնարավոր զարգացումների ու ներուժի մասին, Նարեկ Աղեկյանը վստահ նշում է, որ զարգանալու և աշխարհին  մեր խոսքն ասելու համար  բավարար պայմաններ կան և եղել են։ Խնդիրը, միայն,   մի փոքր աջակցությունն է։  Ըստ էության, խաղ ստեղծելու համար՝ մտավոր աշխատանքը բավական է։ Իսկ մենք նման աշխատանք կարողանում ենք անել գերազանց։

 Վերջում, Նարեկը ևս մեկ անգամ շեշտում  է՝ ոլորտը բազմազան է ու   հետաքրքիր, երևակայելու անսահման հնարավորություն է տալիս և եկամտաբեր է, թե՛ ընկերությունների, թե երկրի համար։ Ինչու չօգտվել այդ հնարավորությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button