ԼուրերՏեսանյութեր

Ապրիլի 16-ին է ծնվել կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետը՝ Չարլի Չապլինը (տեսանյութ)

Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ. ապրիլի 16-ին:       

Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունենում: Նա կորցնում է ձայնը, սկսում է խմել և մահանում է 1894 թ.ին լոնդոնյան Սբ. Ֆոմի հիվանդանոցում: 

Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդանում է և   կորցնում ապրելու և արարելու ձգտումը:

Սիդ և Չարլի եղբայրները մոր հետ հայտնվում են Լամբատե տանը, իսկ այնուհետև եղբայրները սկսում են հաճախել աղքատ և որբ երեխաների համար նախատեսված դպրոց: 

Սիդը և Չարլին  սկսում են ինքնուրույն վաստակել իրենց ապրուստի միջոցը: Եվ այսպես էլ սկսում է Չապլին կրտսերի ճամփորդությունը կինոաշխարհում: 5 տարեկանում նա աաջին անգամ ելույթ է ունենում բեմում, իսկ արդեն 9-ում ընդունվում է << 8 լանկաշիրյան տղաներ>> պարային խումբ:

1900 թվականի Սուրբ Ծննդյան տոներին  խումբը բեմադրում է <<Մոխրոտիկը>> որպես՝ մնջախաղ: Չապլին այստեղ կատվի դեր է տանում և նրան հաջողվում է զվարճացնել հանդիսատեսին: 14-ում Չապլինն արդեն թատրոնի մշտական աշխատող էր: Նրա առաջին լուրջ դերերից մեկը <<Շերլոկ Հոլմս>> պիեսում Բիլլի դերն  է լինում: Սակայն, Չարլին այդ ժամանակ դեռ գրաճանաչ չէր և երբ առաջին անգամ նրան տեքստ են տալիս սովորելու համար, փոքրիկ Չարլիի ամենամեծ վախը լինում է այն, որ նրան կխնդրեն նույն րոպեին ընթերցել այն: Դերերը հետագայում նրան օգնում է սովորել եղբայրը՝ Սիդը:

16 տարեկանից Չապլինը սկսում է ջութակ նվագել: Ջութակի պարապմունքները տևում են 4-16 ժամ, սովորում էր թատերական ղեկավարի ծանոթներից մեկի մոտ, իսկ մի քանի տարի անց՝ 1914-ին նա նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ <<Անձևի տակ մնացածը>>: Այստեղ Չապլինը հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր, սցենարի հեղինակ: 1922 թվականին ավարտվում է Չարլիի թափառաշրջիկ կյանքը՝ նա ձեռք է բերում իր բնակարանը Բեվերլի Հիլզում: Չնայած նրան, որ 1927-ին կինոն արդեն ձայն ուներ, բայց Չապլինը հավատարիմ է մնում իր ուղղուն՝ համր ֆիլմեր խորը ասելիքով:

Առաջին  անգամ ձայնային պատկեր ունենում է նրա <<Հանճարեղ բռնապետը>> հակաֆաշիստական ֆիլմը (նկ. 1940թ):

Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից շատերն են իրենց փորձել կինոյի ասպարեզում, բայց ամենամեծ ճանաչումն ունեցել է նրա դուստրը՝  Ջերալդինա Չապլինը:

Մեծանուն կինոաստղի ծննդյան օրն առաջարկում ենք ևս մեկ անգամ դիտել <<Երեխան>> ֆիլմը:



Ցուցադրել ավելի
Back to top button