Ռադիոլաբ

SafeYou՝ ապահովիր քեզ բռնությունից

Պատկերցարեք, հայտնվել եք մի իրավիճակում, երբ օգնության կարիք ունեք, թեկուզ ոստիկանության, բայց չեք կարողանում այդ պահին զանգ կատարել: Հենց նման դեպքերում է օգնության հասնում SafeYou-ն:

Արդյոք SafeYou-ն հասցրել է իրագործել իր առաքելությունը՝ կյանք փրկել։ Վիճակագրությունն ասում է, այո՛․ փրկել է ընտանեկան բռնության ենթարկվող վրացի մի կնոջ և նրա մանկահասակ երեխային։
Կանանց նկատմամբ բռնության դրսևորումները նոր չեն աշխարհում և չկա երկիր, որը կարող է վստահ լինել, որ իր սահմաններից ներս նման արարքներ չեն լինում։: Հայաստանը , ցավոք, անմասն չէ, ու թեև մեզ մոտ օգտատերերն ավելի քիչ են, բայց նման հավելվածի անհրաժեշտություն զգացվում է։

Համահեղինակ Մարիամ Թորոսյանը նշում է, որ միայն բռնությունից պաշտպանվածության խնդիր չէ, որ լուծում է հավելվածը, այլ նաև՝ լայնամասշտաբ իրազեկման։

Հավելվածը թողարկվել է 2020-ի մայիսին։ Թողարկումից հետո, թիմը համագործակցության եզրեր է փնտրել հասարակական մի շարք կազմակերպությունների հետ, որոնց հուզում է թեման, և հաջողել է Վրաստանում: Հավելվածն այստեղ ներբեռնումների նկատելի աճ է գրանցել:

Ինչպե՞ս է աշխատում SafeYou-ն։

<<Սկզբում հավելվածը պիտի ներբեռնել , այնուհետև մոտավոր 10-15 րոպե տևում է գրանցման ժամանակը և դրանից հետո առաջին էջում խորհուրդ է տրվում ընտրել մինչև 3 կոնտակտ սեփական կոնտակտ լիստից, որոնք մենք անվանում ենք ընկերներ և ընտանիք մինչև 3 կոնտակտ աջակցման կենտրոններից , որոնց ևս այս առումով ծառայություն մատուցող են համարվում>>,-նշում է Մարիամը:

Եվ որպես բռնույթան դեմ գործառույթ իրականացնող մարմին անպայման կցվում է ոստիկանության հեռախոսահամարը: Ոստիկանության հեռախոսահամարը գտնվում է առանձին կոճակի տակ, որը կարող է ակտիվացվել և ապաակտիվացվել:

<<Սա սառեցված վիճակում մնում է մեր հեռախոսի մեջ և երբ վտանգի մեջ ենք հայտնվում, սեղմելով կանչի հատվածը կարող ենք մեկ հպումով բոլոր ուղղություններով ուղարկել ահազանգ ՍՄՍ շ է գնում , բոլոր ուղղություններով ՝ անուն ազգանուն հեռախոսահամար , տեղակայման վայրը ուղարկվում է հղումը քարտեզի վրա մարդու հենց տեղը, որովհետև հասցեները հաճախ սխալ են լինում>>:

Մարիամ Թորոսյանը

Ի դեպ, SMS հաղորդագրությունը գնում է անվճար, ծախսը հոգում է SafeYou-ի հեղինակ կազմակերպությունը: Սա արված է նրա համար, որ հեռախոսւոմ բավարար գումար չունենալը՝ մարդկային կյանք չարժենա:

Օգտատերն ինքն է ընտրում, թե ում ահազանգի, սակայն ապագայում կավելացնեն նաև խորհուրդներ, թե օրինակ՝ ոստիկանությանը կանչ տալիս, ՀՀ օրենսդրությունը հաշվի առնելով ցանկալի է դիմել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Հավելվածն ունի նաև աուդիոձայնագրություն կատարելու հնարավորություն, որպեսզի հետագայում՝ ոստիկանությունում հնարավոր լինի ապացուցել բռնությունը։

Մարիամ Թորոսյանը նշում է, որ մտածել են նաև այն հարցի շուրջ, որ հավելվածը մշտապես հասանելի լինի կանանց՝ պատահաբար կամ դիտավորյալ ինչ-որ մեկը չկարողանա այն հեռացնել գաջեթից:

<<Հավելվածն ունի ևս երկու ֆունկցիա, լայն հասարակության համար չեմ կարող ասել, բայց հնարավորույթյուն են տալիս թաքցնել հեռախոսի մեջ, շատ կարևոր է, որ ունեցել ենք ու կան կանայք, ովքեր պիտի դա թաքցնեն, որովհետև ընտանիքը վերահսկում է, թե ինքը ինչ գործողություններ է անում հեռախոսով և մենք այս հարցը բավական խելացի ձևով լուծել ենք>>,-նշում է նա։

Գործընկեր կազմակերպությունները շատ են՝ ՄԱԿ-ի բնակչության զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ՀՀ սոցհարցերի նախարարությունը, ոստիկանությունը, կանանց բռնության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ և այլն:

Մարիամը նշում է, որ տվյալների պաշտպանվածության հետ կապված օգտատերերը կարող են հանգիստ լինել, դրանք չեն տարածվում և չեն փոխանցվում այլ կողմերի: Դրանք առանց անուն ազգանունի հավաքագրվում են և պահպանվում՝ հետագայում մասնագիտական վերլուծություններ իրականացնելու, որոշ տեղանքներում ոստիկանության աշխատանքը ուժեղացնելու և այլնի համար։

Հավելվածն առավել շատ ներբեռնումներ ունի Վրաստանի տարածքում։ Ներկայումս երկու հարթակներից՝ iOS և Android օնլայն խանութներից հավելվածը ներբեռնվել է մոտավորապես 5000 անգամ՝ մոտ 4000-ը՝ Վրաստանում և 1000 անգամ՝ Հայաստանում:

Ցուցադրել ավելի
Back to top button