9-11

Պե՞տք է վախենալ ճառագայթահարումից

Ճառագայթման աղբյուրներն անթիվ ու բազմազան են: Ռադիոակտիվության երևույթը մարդը չի տեսնում ու չի զգում, բայց նրան հայտնի է դրա հետևանքը, ինչն էլ մարդկանց մոտ առաջացնում է վախի զգացողություն:
Մարդը ճառագայթահարվում է ճառագայթման երկու աղբյուրից, դրանք են բնական և աևհեստական, իսկ ճառագայթման ուղիները նույնպես երկուսն են՝ արտաքին և ներքին:
Բնական ճառագայթումների աղբյուրները տարբեր են:
Իոնացնող ճառագայթման բնական աղբյուրներից են՝ տիեզերական ճառագայթները և երկրային ճառագայթները:

Տիեզերական ճառագայթների հիմնական մասը մեզ է հասնում տիեզերքի խորքից: Նրանց մի մասը ծնվում է Արևի վրա արեգակնային բռնկումների հետևանքով:
Երկրագնդի վրա չկա մի վայր որտեղ չթափանցեն Տիեզերական ճառագայթները: Բայց երկրի տարբեր մասերում դրանք ունեն տարբեր ազդեցություն: Հյուսիսային և Հարավային բևեռներում ավելի շատ ռադիոակտիվ ճառագայթներ են թափանցում, քան հասարակածային շրջաններում:
Մարդիկ, ովքեր ապրում են Ծովի մակարդակից բարձր վայրերում մի քանի անգամ էլ ավելի ինտենսիվ են ստանում Տիեզերական ճառագայթներ, քան ծովի մակարդակին հավասար տեղանքում ապրողները:
Կարճատև ճառագայթահարվում են ինքնաթիռների անձնակազմերը և ուղևորները:

Ցուցադրել ավելի
Back to top button