Նկարում ենք մեկ Հայաստան

Մարգահովիտ գյուղի հպարտությունը՝ Արխաշան լեռնագագաթն է

Մարգահովիտ գյուղը գտնվում է Լոռու մարզում։ Շրջապատված է Բազումի և Փամբակի լեռներով։ Նշանավոր լեռնագագաթը Արխաշանն է։ Այնտեղ բազմանում է կարմրախայտ ձուկը։ Գյուղի հպարտություններից է նաև Աչաջուր գետը և դրա վրա կառուցված փոքրիկ կամուրջը։ Մարգահովիտ գյուղը 10-րդ դարում հիմնադրել է մեծ իշխան Համզե Պահլավունին և կոչել Համզեգյուղ։ 17-րդ դարում գյուղը վերանվանվել է Թագավորանիստ, որից հետո Համզաչիման, իսկ 1978 թվականից սկսած Մարգահովիտ։ Մարգահովիտցիները շատ աշխատասեր և բարի մարդիկ են։ Գյուղում ամենաշխույժ շրջանը ամառն է ։ Երեխանեը մինչև ուշ երեկո խաղում են, իսկ մեծերը զրուցում ամենատարբեր թեմաներով։

Ցուցադրել ավելի
Back to top button