Մեկնարկ

Գիրք, որը կարող է եղանակ փոխել ձեր կյանքում

Շոն Քովիի «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» գիրքը, ինչպես ասում է մեր զրուցակիցը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքետինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը, պատանիների աշխարհի թիվ 1 բեսթսելլերն է։ Ի դեպ, օգոստոսի 10-ին ժ․18․30-ին «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որին Շավարշը սիրով հրավիրում է ներկա գտնվելու բոլորիդ՝ պատանի, թե մեծահասակ։

Զրույցի սկզբում՝ նախ մի հանելուկ, որի պատասխանը կստանաք, եթե լսեք զրույցն ամբողջությամբ, կամ էլ կարող եք գտնել հենց այս էջում, եթե հնարագետ եք։
«Ո՞վ եմ ես
Ես քո մշտական ուղեկիցն եմ: Քո գլխավոր օգնականն եմ կամ ամենածանր բեռը: Քեզ առաջ կմղեմ կամ կհրեմ ցած՝ դեպի ձախողում: Ես ամբողջովին քո ենթակայության տակ եմ: Քո արածների կեսը կարող ես ինձ թողնել, և ես կկարողանամ դրանք գլուխ բերել արագ ու անսխալ:
Ինձ հեշտ է կառավարելը. պարզապես պետք է պահանջկոտ լինես: Հստակ ցույց տուր, թե ինչպես ես ուզում՝ որևէ բան արվի, և մի քանի դասից հետո ես դրանք ինքնաբերաբար կանեմ: Ես բոլոր մեծագույն անհատականությունների ծառան եմ, բայց, ցավոք, բոլոր ձախողակներինը՝ նույնպես: Հաջողակներին ավելի հաջողակ եմ դարձնում, ձախորդներին՝ ավելի ձախորդ:
Ես մեքենա չեմ, թեպետ աշխատում եմ մեքենայի ճշգրտությամբ, բայց մարդկային խելքով: Իմ օգնությամբ կարող ես բարձունքների հասնել կամ կործանվել. ինձ համար միևնույն է:
Ձե՛ռք բեր ինձ, վարժեցրո՛ւ։ Խիստ եղիր ինձ հետ, և աշխարհը կփռեմ ոտքերիդ տակ: Մեղմ եղիր, և ես կկործանեմ քեզ: Ո՞վ եմ ես»։

Շ․ Կարապետյան-Մեր սովորությունները կարող են թե՛ կործանել մեզ, և թե՛ դարձնել հաջողակ։ Եթե ուսումնասիրենք իրապես հաջողակ մարդկանց կյանքը, որոնք մարդկությանը արժեք են տվել, կտեսնենք, որ նրանք ընդամենը իրենց սովորություններից կազմված օրակարգով են առաջ շարժվել․ ձեռք են բերել լավ սովորություններ ու զարգացրել են դրանք, հրաժարվել են վատ սովորություններից։ Սա հետաքրքիր մոտեցում է, որովհետև երբ ուսումնասիրում ենք տարբեր մարդկանց կյանքեր, տեսնում ենք, որ նրանք իրենց նպատակներին հասել կամ չեն հասել իրենց սովորությունների պատճառով։
Սովորույթ կամ սովորություն, այսինքն բաներ, որոնք մենք ամեն օր կրկնում ենք, ոչ միայն կրկնում ենք, այլև այդ կրկնությամբ ստանում ենք տարատեսակ արդյունքներ։ Ինչպիսի՞ արդյունք ես ուզում ունենալ կյանքում, ի՞նչ նպատակ ու առաքելություն ունես։ Այդ ամենը այս գրքում ներկայացվում է սովորույթների և սովորությունների համատեքստում։

Ցուցադրել ավելի
Back to top button