Մեկնարկ

Բուհական ընդունելության քննություններ 2021-ի դասերը

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի հետ զրույցի ընթացքում հետադարձ մի հայացքով ի մի ենք բերում այս տարվա բուհական ընդունելության քննությունների «դասերը»։
Արդարացրե՞ց իրեն «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքը, այս տարվա փորձից ի՞նչ դրական փորձ հաստատ պետք է տանել հաջորդ տարի, ի՞նչն է, որ պետք է վերանայել կամ փոփոխել ընդհանրապես։ Անդրադարձել ենք նաև հայոց լեզվի «Շտեմարանների» խնդրին, զարտուղի ճանապարհներով գնահատական «շտկելու» փորձերի անօգտակարությանը։ Մի խոսքով՝ լսեք․ օգտակար զրույց է։

Կ․ Նասիբյան-ԳԹԿ-ն արդեն սկսել է նոր շտեմարանների աշխատանքային խմբերի ձևավորումը։ Հայտարարությունն արդեն տվել ենք, և այդ հայտարարության արդյունքում կհավաքվեն շտեմարաններ գրող խմբեր, որոնց աշխատանքը ԳԹԿ-ն կհամակարգի։
Գաղտնիք չէ, որ երբ հանձնարարում ենք որևէ առարկայի թեստ գրել, մեր դասախոսական կամ ուսուցչական կազմը անպայման ցանկանում է ինչ-որ տեղ նաև իրեն ցույց տալ։ Տարիներ շարունակ մենք իրենց ասում ենք․ գրեք ոչ թե այն, ինչը աշակերտը չգիտի, այլ այն, ինչը գիտի։ Կարծում եմ՝ նոր շտեմարաններում այդ գործոնը կթուլանա։

Ցուցադրել ավելի
Back to top button