Մեկնարկ

Պատանիներն ուզում են ավելի հետաքրքիր կրթություն. Մեկնարկ

«Մեկնարկ» ծրագրի հյուրերը ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ուսումնամեթոդական բաժնի համակարգող Շահանե Բեգլարյանն են։

Այս սեպտեմբերն առանձնահատուկ է լինելու հատկապես Տավուշի մարզի ուսուցիչների և դպրոցականների համար․ Տավուշի մարզի դպրոցներում կիրականացվի հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի չափորոշիչների փորձարկում, որի շրջանակում է նաև 8-ից 11-րդ դասարաններում մասնագիտական կողմնորոշման խմբակների պարտադիր ներառումը ուսումնական գործընթացի մեջ։

Ի՞նչ արդյունք է ակնկալվում այս խմբակների գործունեությունից, ինչպես է ընթացել մասնագիտական կողմնորոշման խմբակների համակարգողների վերապատրաստումը և ի՞նչ են սպասում դպրոցից պատանիները։

Այս ամենի մասին է զրույցը։

Ցուցադրել ավելի
Back to top button