Ռադիոլաբ

Մեր ինովացիոն ապագան․ Ռադիոլաբ

Մոտակա 10 րոպեներին առաջարկում եմ լսել այն մասին

  • Թե ինչպե՞ս կիտրոնից ստանալ հոսանք,
  • տնային պայմաններում ելակից անջատել ՌՆԹ,
  •  ծանոթանալ ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքը հեշտացնող ռոբոտի հետ
  •  կամ պարզապես շրջել շատերիս հայտնի ֆիզիկայի գիտավանում և պարզել,թե ինչպե՞ս անցավ գիտելիքի օրն այստեղ
  • Պատմելու եմ նաև 16 ամյա ընկերների մասին։ Ինչպես որոշեցին Նոյեմբերյանում լաբորատորիա բացել ու դեռ ինչե՜ր են պատրաստվում ստեղծել այստեղ։

Սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո ժամը 17։30-ին շտապեցի ֆիզիկայի գիտավան, ձեզ հայտնի ֆիզգորոդոկ։

Բազմաթիվ տաղավարներում ներկայացված էին ֆիզիկայի ինստիտուտի, Այբ դպրոցի, Հայ-ռուսական համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, նույնիսկ շախմատի ֆեդերացիայի ու մեդիա նախաձեռնությունների կենտրոնների իրարից տարբերվող, բայց շատ հետաքրքիր ծրագրերը։

Իսկ վերջերս Նոյեմբերյանում 16 ամյա 4 ընկերները՝ Արգամ Ամիրաղյանը, Հայկ Բուդաղյանը, Հրանտ Ղազինյանն ու Հայկ Հախվերդյանը հիմնադրեցին Պրոտոլաբը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ի՞նչպես գաղափարը դարձրին իրականություն ու դեռ ի՞նչեր են պատրաստվում անել իրենց կարողություններն ու նաև մարզը զարգացնելու համար։ Զրույց երիտասարդ ստարտափերների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button