Մեկնարկ

Անվճար դասընթացներ ֆիզիկայից

ԵՊՀ–ի ֆիզիկայի ֆակուլտետը կազմակերպում է ֆիզիկայից անվճար դասընթացներ 7–10–րդ և 11–12–րդ դասարանցիների համար։ Այս դասընթացների նպատակի, անցկացման կարգի և խնդիրների մասին ենք զրուցում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր–պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանի հետ։

Դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրվում են ֆիզիկայով, ում համար այս առարկան գործիք է նախընտրած մասնագիտությունն ստանալու ճանապարհին կամ էլ պարզապես մի բանալի է, որի օգնությամբ կարելի է հետաքրքրող շատ հարցերի պատասխանն ստանալ։

Ռ․Հակոբյան– «Որոշեցինք մեր հնարավորության սահմանում օգտակար լինել թե՛ դպրոցին, թե՛ ուսուցչին, թե՛ աշակերտին։ Կարելի է ասել, որ իմ աշխատանքի թիվ 1 տեղում է գտնվում դպրոցների հետ աշխատանքը, որովհետև դպրոցից ենք մենք սնվում։ Եթե ուսանողներն ընդունվում են ու բացեր ունեն, դա դպրոցից է գալիս, եթե ինչ–որ դժվարություններ կան, դպրոցից է գալիս։ Ես միշտ ու ամենուր եմ ասում , որ դպրոցի ուսուցչի աշխատանքն ավելի կարևոր է, քան համալսարանի պրոֆեսորինը։ Նրանք պետք է ավելի շատ վճարվեն, որովհետև նրանք են հիմքը դնում մեր երկրի քաղաքացու, լավ մասնագետի։ Ես իմ փորձից էլ գիտեմ, ու շատերն էլ կվկայեն․ եթե դպրոցում հիմքը լավ է դրված, ապա համալսարանում շատ բան չկա անելու»։

Ցուցադրել ավելի
Back to top button