Զարթուցիչ

Բարև, 30 ամյա մեր երկիր

«Զարթուցիչը» տոնական տրամադրությամբ է դիմավորում սեպտեմբերի 21-ի լուսաբացը: Այսօր ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Անկախության30 ամյակը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ Նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ Խորհրդային Միության կազմալուծման արդյունքում mեր երկիրը ձեռք բերեց լիակատար անկախություն …

Գրեթե հասակակիցներ ենք, Հայաստանը և մենք… Եվ ուրեմն …Բարեւ, Հայաստան: Մենք անկախության քո սերունդն ենք, քեզ նման ազատ ու չնահանջող, պայքարող ու չզիջող, պարտություններից չվախեցող, համառ ու հաստատուն: Բարև, 30 ամյա մեր երկիր … Մենք անկախության քո սերունդն ենք ու հենց մեզ է տրված խենթություններ գործելու իրավունքը: Եվ այդ իրավունքով է, որ ասում ենք` գալու են օրերը, որ երազել ենք և տեսնելու ենք մի այլ Հայաստան` զորավոր, խաղաղ, ծաղկուն ու անկախ … Տոնդ` շնորհավոր։

Ցուցադրել ավելի
Back to top button