Լուրեր

Իրանի ժամանակակից կինոյի օրերը Հայաստանում

ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում են  «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։ Սեպտեմբերի 23-25-ը «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում  տեղի կունենա իրանական ժամանակից երեք ֆիլմերի ցուցադրություն։ Երևանյան կինոցուցադրումները նվիրվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակին։

Հայ հանդիսատեսի համար ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է։

Ցուցադրել ավելի
Back to top button