Ռադիոլաբ

Հայկական ԱԹՍ-ներն արտակարգ իրավիճակներում

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կայացավ «Հավք 2021» մրցույթը։ Այն իրականացվեց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության,  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։  Նպատակը ՝   անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, արտակարգ իրավիճակներում, նոր լուծումներ գտնելն էր։

ԱԹՍ-ներն ամենուր են, ամենատարբեր ոլորտներում։ Գիտությունն ու տեխնիկան զարգանում է ու բազմաթիվ գործիքների միջոցով՝ որոնցից է նույն անօդաչու թռչող սարքը, մարդու գործը էապես հեշտանում է։ Խնայում ենք ժամանակ ու ռեսուրներ, խնդիրները ստանում են ավելի արդյունավետ լուծումներ։

«Ռադիոլաբի» հյուրերն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մրցույթի կազմակերպիչ Ասյա Սեփխանյանն ու մասնակից թիմերի ներկայացուցիչներ Հայկ Գևորգյանը, Վահան Իգիթխանյանն ու Արթուր Մովսիսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button