Ռադիոլաբ

Գլոբալ խափանում սոցցանցերում․ Ռադիոլաբ

Օրեր առաջ օնլայն հարթակներում իրարանցում սկսվեց՝ Ֆեյսբուքը․․․ ուղղակի չկար։ Շատերիս համար դա իսկապես անսպասելի ու տհաճ էր։ Ասում եմ շատերիս, որովհետև սովորել ենք սոցցանցերին ու առանց դրանց,  դժվար ենք  պատկերացնում մեր առօրյան։   Ի դեպ՝ անհանգստանում էինք ոչ միայն ֆեյսբուքի, այլ նաև ինստագրամի   վոթսափ մեսենջերի աշխատանքների խափանման համար։   Ծրագրերն անհասանելի էին շուրջ 7 ժամ։ Նման խափանումներ նախկինում էլ էին եղել, բայց սա սոցցանցերի պատմության մեջ ռեկորդային կարելի է համարել։

Ինչպես գիտեք, 3 ընկերությունն էլ պատկանում են Մարկ Ցուկերբերգին։ Նա, իհարկե, հաջորդ  օրը ներողություն  խնդրեց օգտատերերից. «Ներողություն եմ խնդրում այսօրվա խափանման համար։ Ես գիտեմ, թե որքան կարևոր են ձեզ համար մեր ծառայությունները, որոնք ձեզ թույլ են տալիս կապի մեջ մնալ ձեր հարազատների հետ», — գրել էր Ֆեյսբուքի հիմնադիրը։

Եթե մեր՝ օգտատերերիս համար այս խափանումն ընդամենը մի քանի ժամ տևած անհարմարություն էր, ապա Bloomberg-ի տվյալներով, Ցուկերբերգն այս տեխնիկական խափանման պատճառով ավելի քան 6 միլիարդ դոլար է կորցրել: Նրա կարողությունը նվազել է՝ հասնելով 121,6 միլիարդ դոլարի։ Փաստորեն, մեկ օրում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում նա երրորդ հորիզոնականից իջավ հինգերորդ տեղը:

Սոցցանցի ինժեներների բացատրությամբ, ձախողումը տեղի է ունեցել տվյալների կենտրոնների միջև երթուղիչների կարգավորումների փոփոխությունից հետո։

 Սակայն, ընկերության մի քանի աշխատակիցներ, որոնք չեն ցանկացել  ներկայանալ, Reuters գործակալությանը հայտնել են, որ իրենց կարծիքով, խափանումն  ընկերության ներքին սխալի հետևանք է։

 Խոստովանեմ, որ ինքս էլ ,երբ չկարողացա օգտվել ինստագրամի ու ֆեյսբուքի իմ հաշիվներից, փոքր ինչ․․չնայած չէ․․․ լավ էլ անհանգստացա։ Հետո,   իմացա, որ խնդիրն ավելի խորքային է․    օգտատերերի մտահոգության ավելի լուրջ պատճառ կա, օրինակ՝ տվյալների արտահոսքը։ Այն ժամանակ, երբ միլիոնավոր մարդիկ չէին կարողանում օգտվել իրենց հաշիվներից, մի շարք աղբյուրներ հայտնում էին, թե հաքերային հարթակներից մեկում վաճառքի են հանվել Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատերերի տվյալներ՝ անուններ, էլեկտրոնային նամակներ, հեռախոսահամարներ: Facebook-ը, սակայն, հերքում է այս տեղեկությունները, ընկերությունը պնդում է, թե օգտատերերի տվյալների արտահոսք չի եղել։

Դա իհարկե լավ է, բայց կարծում եմ ուշադրության է արժանի մեկ այլ հարց ևս․ Արդյո՞ք շատ չէ մեր կախվածությունը սոցիալական ցանցերից։ Ի վերջո տեխնիկական խնդիրներ ու խափանումներ միշտ էլ լինելու են և միթե սա պատճառ է, որպեսզի դրանից տուժի մեր աշխատանքը կամ կյանքի բնականոն տեմպն ու ռիթմը։ Չէ՞ որ մեզանից ընդամենը մի սերունդ ավագները տարիներով  ապրել են առանց ինստագրամի կամ վոթսափի։

Եվ, այնուամենայնիվ,  21-րդ դարի 21-րդ թվականին մեսենջերներն ու սոցիալական ցանցերը անհրաժեշտություն են՝ կապի ապահովման ու բիզնես գործիքների տեսանկյունից։

7 ժամ տևած խափանման ընթացքում բազմաթիվ օգտատերեր անցան մեկ այլ մեսնեջերի՝ տելեգրամի, որն ի դեպ շարունակում է աճ գրանցել։  Ֆեյսբուքի և Ինստագրամի գլոբալ խափանումից այս անվճար բազմահարթակը շահել է ՝ գրանցելով ավելի քան 70 մլն նոր օգտատեր:

Սեպտեմբերի 18-ին Դիլիջանում, 26-ին Գյումրիում և  Հոկտեմբերի 2-ին Վանաձորում անցկացվեցին Բարփեմփ 2021 միջոցառումները: Կազմակերպչական աշխատանքներով զբաղվել են հիմնականում հուլիսին տեղի ունեցած Բարքեմփ Երևանի թիմի անդամները: Մարզային միջոցառումները կրում էին  «Բացահայտելով տաղանդը» խորագիրը:

Դրանք թույլ են տալիս ոչ միայն ավելի փորձառու մասնագետների կողմից տեղեկատվություն փոխանցել, այլև հիանալի հնարավորություն են փորձի փոխանակման, նոր կապերի հաստատաման, ՏՏ ոլորտն էլ ավելի հանրայնացնելու և ուղղակի լավ ժամանց անցկացնելու համար:

Հաղորդման ընթացքում ներկայացնում է մարզային Բարքեմփ միջոցառումների նախագծի ղեկավար Արփինե Գրիգորյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button