Ռադիոլաբ

Արհեստական բանականությամբ աշխատող հայկական Hoory-ն

Hoory-ն  չատբոտ օգնական է, որի օգնությամբ  հաճախորդը կարող է առցանց  շփվել  բիզնեսի հետ։ Այլ կերպ ասած, դա մի ռոբոտ է, որը կատարում է սպասարկման բաժնի աշխատակցի գործառույթն ու արհեստական բանականության շնորհիվ՝ պատասխանում է հարցերի։

Սա այն էր, ինչ ես կարողացա մեկ-երկու բառով ներկայացնել, իսկ ստարտափի, նրա ստեղծման պատմության, զարգացման ընթացքի ու հեռանկարների մասին ավելի մանրամասն կզրուցենք գործադիր տնօրեն կամ ինչպես հիմա ավելի հաճախ են անվանում՝ CEO-ի՝ Սամվել Մարտիրոսյանի հետ։

  • Ի՞նչ նմանություն ունի չատբոտը Թումանյանի հանրահայտ «Անբան Հուռին» հեքիաթի  ծույլ աղջկա հետ,
  • Ի՞նչ թիմ է աշխատել նախագծի վրա, ի՞նչ փուլեր է անցել, ի՞նչ բաղադրիչներից է կազմված ծրագիրը,
  • Ո՞ր լեզվով է աշխատում Հուռին,
  • Ի՞նչ ռազմավարությամբ է այն երևան գալիս միջազգային շուկա ու որքանո՞վ կարող է հայկական նախագիծը մրցունակ լինել դրսում։

Հարցեր, որոնց պատասխանները կգտնեք «Ռադիոլաբ»-ի այս թողարկման մեջ։

Հայաստանում «ստարտափային կյանքն» աշխուժանում  է։ Նորարար մտքի ու տեխնոլոգիական ճկուն հնարավորությունների համադրմամբ հայ ծրագրավորողների կամ ավելի ընդհանրական՝  այ թի ոլորտի աշխատողների արտադրանքները հայտնվում են համաշխարհային  շուկայում։ Մենք էլ ոգևորված հետևում ենք այդ ընթացքին ու վերջին նորությունները ներկայացնում ձեզ։

Ցուցադրել ավելի
Back to top button