Ռադիոարվեստանոց

Արվեստը սարսափելի հիվանդություն է, բայց ապրել առանց արվեստի՝ դեռ անհնար է

‹‹Արվեստը սարսափելի հիվանդություն է, բայց ապրել առանց արվեստի՝ դեռ անհնար է››։ Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի այս խոսքերի հետ, պարզապես, չենք կարող չհամաձայնել, որովհետև շատերս, իսկապես, չենք պատկերացնում կյանքն առանց երաժշտության, նկարչության, թատրոնի, կինոյի և արվեստի մյուս ճյուղերի։ ‹‹Ռադիոարվեստանոց›› հաղորդումն այս անգամ նվիրել ենք Երևանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցին։

Դպրոցն ունի բաժիններ՝ երաժշտական, կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի դասարաններ։ Հենց մուտքի մոտ՝ դաշնամուրի, ջութակի, կլարնետի և այլ երաժտական գործիքների հնչյուններ են լսվում, իսկ կիասաբաց դռներից այն կողմ՝ երևում են նկարող, պարող, երգող, մի խոսքով իրենց աշխատանքի վրա կենտրոնացած և ստեղծագործող երեխաները։ Արվեստի շունչն զգացվում է դպրոցի ամեն մի անկյունում։

‹‹Արվեստի դպրոցում օրն սկսվում է բուռն ստեղծագործական պրոցեսով, այդպես էլ ավարտվում է ››,- ասում է դպրոցի տնօրեն Վահան Գալստյանը։ Դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի՝ Կարինե Մանուկյանը մեծագույն հաճույքով է գալիս աշխատանքի և շատ է սիրում իր սաներին։ Լավ արդյունք ստանալու համար անում են ամեն ինչ։ Իսկ Նինա Յաղուբյանը, ով դպրոցի ջութակի ուսուցչուհին է, ասում է, որ ջութակը մի քիչ քմահաճ գործիք է և չի սիրում որ իր վրա չեն աշխատում։

Կերպարվեստի բաժնում նույնպես աշխատանքային եռուզեռ է։ Բատիկայի ուսուցչուհի Փառանձեմ Թերզյանը պատմում է, թե ինչ է բատիկան և ինչ առանձնահատկություններ ունի արվեստի այս ճյուղը։ Իսկ սաները ներկայացնում են իրենց աշխատանքները։ Պարարվեստի բաժնի սաներից՝ Միլենան, արդեն ավարտել է պարի դասարանը, բայց շարունակում է հաճախել պարապմուքների։ Ինչոը՞, որովհետև իր կյանքն առանց պարի չի պատկերացնում։

Ցուցադրել ավելի
Back to top button