Ռադիոլաբ

«ԱրմՌոբոտիքս-2021». ինքնակառավարվող ռոբոտների հաղթանակը

Այս թողարկմանը կանդրադառնանք «ԱրմՌոբոտիքս-2021» ինքնակառավարվող ռոբոտների մրցույթին և կպատմենք թե ինչպե՞ս այն տեղի ունեցավ այս տարիզ։ Կլսենք նաև հաղթող թիմերի անդամներին։

Եվ այսպես, դեկտեմբերի 12-ին «Օլիմպավան» կենտրոնում կայացավ «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության եզրափակիչ փուլը։ Այն ամեն տարի այն կազմակերպվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ։

«Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյան «Յուրաքանչյուր մրցույթ, ցուցահանդես, ճամբար, դա ոնց որ ստուգատես լինի, արդյունքների ամփոփման մի հնարավարություն, որպեսզի տեսնենք, թե մենք ինչքանով ենք ծրագիրը արդյունավետ իրականացնում և ռոբոտների 13-րդ հայաստանյան առաջնությունը ևս էդ շարքից էր։ Կարևոր ա նշել, որ էս մրցույթում հեռակառավորվող վահանակներ չի օգտագործվում, այլ էն խնդիրները որոնք որ դրված են թիմերի առջև լուծվում ա նախորոք ծրագրավորմանբ և ստարտը տալուց հետո ռոբոտները պետք ա ինքնուրույն իրականացնեն իրենց առջև դրված խնդիրը»։

Վերջին մրցույթը տեղի էր ունեցել 2019-ին, իսկ անցած տարի, քովիդի պատճառով այն չեղարկվեց։ Մեկ տարվա դադարից հետո «ԱրմՌոբոտիքս»-ը վերադարձավ՝ մասնակցության աննախադեպ մասշտաբով։

«Եթե 19  թվականին մոտ 65-70 թիմ էին հայտ ներկայացրել մասնակցելու, այս տարի շուրջ 180 թիմ էր և մենք ստիպված էինք մի քանի միջանկյալ արդյունքներով ֆիլտրել և եզրափակչին թողեցինք 46 թիմեր։ Հնարավորություն ենք ստեղծել մեկ օր առաջ բոլոր մասնակիցներին որպեսզի մրցութային դաշտի վրա իրականացնեն փորձարկումները, շտկումներ անեն ծրագրերում, որպեսզի հաջորդ օրը իրանք կարողանան լիարժեք մասնակցել»։

Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ իրենք մշտապես ակնկալում են էլ ավելի մեծ արդյունքներ, սակայն նախորդ տարիների   համեմատ, առաջընթացն ակնհայտ էր։ Այս տարի  առաջին անգամ մրցույթն անցկացվեց 2 տարիքային խմբով։

«Ավելի մեծ արդյունքներ գրանցեցին մարզերի թիմերը և պատահական չի որ էն թիմերը, որոնց խմբավարները՝ այսինքն թիմի ղեկավարները փորձառությամբ ավելի հին էին։ 10-13 տարեկանների մրցույթում հաղթող ճանաչվեց Գորիսի թիմը, իսկ 14-17 տարեկանների մրցակցությունում ճանաչվեց հաղթող Գավառի թիմը։ Փոքր տարիքայինների առաջադրանքների թիվը ավելի քիչ էր, բայց թույլատրված էր, եթե իրանք կարող են բարձր տարիքայինի խնդիրները լուծել, ուրեմն կարող էին և պետք է նշեմ, որ առաջին տեղը զբաղեցնող Գորիսի թիմը ինքը նաև միավորների քանակով հաղթեց մեծահասակների 2-րդ, 3-րդ տեղի թիմերին և շատ քիչ հետ մնաց առաջին տեղից։ Այսինքն բավականին հաջող էին իրանք լուծումը տվել»։

Այժմ ծանոթանանք հենց Գորիսի հաղթող թիմի հետ։ Անդամներին ու նախապատրաստական պրոցեսը ներկայացնում է խմբավար Հրայր Առուստամյանը։

Հրայր Առուստամյան —  «Թիմի անունը հրշեջներ ենք դրել քանի որ մեր ռոբոտը շատ նման էր հրշեջ մեքենայի։ Մասնակցել ենք բոլորով, բայց վերջնական արդյունքում թիմի անդամներից գնացել ենք 6 հոգով՝ Մարտիրոսյան Տիգրանը, Ստեփանյան Նարեկը, Վարդանյան Արամը, Գիլավյան Անին, Մարկ Օհանյանը և Հարությունյան Արան։ Ընդհանուր առմամբ աշխատել ենք բավականին ջանքով, վկայում է նա, որ հաջողության ենք հասել։ Սկզբից պետք ա ռոբոտը պատրաստեինք, էդ մեխանիկական մասերը, այնուհետև բավականին երկար ժամանակ ենք ծախսել ծրագրավորման վրա»։

Թիմին ամենից շատ տպավորել էր կրակի մարման առաջադրանքը, թեպետ մյուս բոլոր խնդիրներն էլ ռոբոտը պատվով էր հաղթահարել։  

Անի — «Մենք ամսի 11-ին էինք գնացել ու ամբողջ օրը փորձեր էինք կատարում, տեսնեինք ռոբոտը ունի թերություններ թե ոչ։ Հենց ամսի 12-ին ճիշտ էի շատ լարված էինք, բայց մենք հույս ունեինք, որ հաստատ հաղթելու ենք, որովհետև մեր ռոբոտը իսկապես շատ լավն էր, իրա առջև դրված բոլոր խնդիրները կատարեց»։

Թիմի ամենակրտսեր անդամ Նարեկն էլ շատ կարճ ու դիպուկ ներկայացրեց  իրենց անելիքների ու արդեն ստացված արդյունքի մասին։

Նարեկ — «Ուզում եմ պատրաստել ավելի կատարյալ ռոբոտներ և ես ստացա գիտելիք ռոբոտների մասին»

14-17 տարեկանների խմբում հաղթող ճանաչված Գավառի Գանձակ համայնքի թիմը, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Գանձակցիներ» դեռ մրցույթից մեկ ամիս առաջ էր սկսել նախապատրաստական աշխատանքները։ Ռոբոտի մոդելավորման ու ինժեներական աշխատանքներով զբաղվել է Ատոմը։ Միքայելն ու Թորգոմն էլ զբաղվել են ծրագրավորմամբ, սենսորները ռոբոտին միացնելու ու բուն խնդիրների լուծման հարցերով։ Խմբավար Գևորգ Ղարիբյանի խոսքով՝ փորձարկումների վրա շատ ժամանակ է ծախսվել։

Մասնակից թիմերի  առաջադրանքները շատ էին ու տարբեր․ պետք էր լուսացույցի գույնը ճանաչել, ճանաչել նաև հետիոտնին, կայանել ռոբոտը համապատասխան տեղում ու լիցքավորել, դատարկել ապագայի քաղաքի աղբարկղերը, գտնել գազի արտահոսքի վայրն ու մարել հրդեհը։ Իսկ մրցույթը նրանց շատ բան տվեց։

Մրցութային հանձնաժողովում ընդգրկված էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամներ,այ թի և ինժեներական կազմակերպությունների տնօրեններ, ներկայացուցիչներ՝ ԲՏԱ նախարարությունից և Երևանի քաղաքապետարանի կրթության բաժնից։  Առաջադրանքներն արժանանում էին տարբեր միավորների և ժյուրին գնահատում էր մասնակից թիմի ռոբոտի կողմից դրանց ամբողջական կամ կիսով չափ կատարելը։

Սեդրակ Վարդանյան — «Շատ կարևոր ա ինժեներական լուծումը, որովհետ մենակ ծրագրավորումը չի։ Դրա համար ստեղ գնահատում էինք և՛ ինժեներական լուծումը, և՛ ծրագրավորումը, և՛ դիզայնն ու իրա կոնստրուկտիվ լուծումները, այսինքն ինչպես են հավաքել ռոբոտը, որովհետև պետք ա հաշվի առնել բազմաթիվ ֆակտորներ ելնելով առաջադրանքներից՝ ինչպիսի ճկունություն ցուցաբերեն, որպեսզի առավելագույնս արդյունավետ լուծեն։ Իրենց համար որպես ուղենիշ նշված էր սև գույնի հետագիծը, որով իրենք պետք ա շարժվեին գունային տվիչի միջոցով, բայց եթե դու ճկուն ու մոբիլ չես սարքում ռոբոտը, ինքը հետագծից դուրս ա գալիս և չի կարող շարունակել հետագա պայքարը։ Կա ցանկություն մյուս տարվանից մրցույթը դարձնել միջազգային։ Կարծում եմ, որ շատ հաջող կանցկացվի և շատ երկներ կմասնակցեն, որովհետև երբ որ մենք դիտում ենք հեռուստատեսությամբ կամ ինտերնետ կապով տարբեր մրցույթներ, որ աշխարհում անցկացվում են, հիմնականում հեռակառավարվող վահանակներով են իրականացվում։ Հիմա մենք ուզում ենք դառնալ ինքնակառավարվող ռոբոտների միջազգային մրցույթի վայր»։

Արմաթ ծրագրի ղեկավարի համոզմամբ ամենամեծ արդյունքը ստացվում է պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցությամբ։

 Սեդրակ Վարդանյան — «Տարվա ընթացքում արդեն 40 Արմաթ լաբորատորիաներ տեղադրել ենք մասնավոր միջոցներով։ Դիմեցինք կառավարությանը, որ պետբյուջեի տնտեսված միջոցներով, հաշվի առնելով նաև Սյունիքի էլ առավել ստրատեգիական նշանակությունը, որպեսզի 14 Արմաթ լաբորատորիա տեղադրենք հիմնականում էն վայրերում, որոնք էս վերջին 2 ամիսներին անընդհատ հնչում ա՝ Որոտան, Ճակատեն և այլն ․․այդ վայրերում կդրվի Արմաթ լաբորատորիաներ այս տարի, արդեն նախապատրաստական աշխատանքներն իրականացրել ենք։ Եվս մեկ ԱԹՍ լաբորատորիա կդրվի Կապան քաղաքում։ Մասնավոր ներդրումներով արդեն իսկ խնդիրը լուծված էր Գորիս և Սիսիան քաղաքների համար, Ստեփանակերտ, Գյումրի, Վանաձոր, Գավառ, Երևան և Թալին ․․․ այդ քաղաքներում նույնպես էս տարի կամ մինչև հունվարի կեսերը էդ լաբորատորիաները կսկսեն գործել, այսինքն ԱԹՍ կրթական աշխատանոցների թիվը հունվարին կհասնի 10-ի, իհարկե ապագայում մենք ուզում ենք հասցնել դրանց թիվը մինչև 65-ի, այսինքն Հայաստանի բոլոր քաղաքներում պետք ա էդ հնարավորությունը լինի դպրոցականների համար»։

Ապագայի քաղաքը հենց այսպիսինն է, խելացի ու տեխնոլոգիական գիտելիքներով հարուստ բնակիչներով ու ինքնակառավարվող ռոբոտներով։

Ցուցադրել ավելի
Back to top button