Նկարում ենք մեկ Հայաստան

Մեր գյուղում նույնիսկ ծառերն են քեզ ընկերակցում. Մրգավան

Մրգավանը գտնվում է Արարատի մարզում: Այն մյուս գյուղերից տարբերվում է մրգերի առատությամբ և բազմազանությամբ: Այստեղ աճում է խնձոր, տանձ, խաղող, ծիրան, նուռ, դեղձ: Մրգավանցիները շատ հյուրասեր են և անծանոթին առանց հյուսիրելու չեն ճանապարհում: Գյուղը ունի երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ։ Առաջինը կառուցվել է 1833 թվականին Մուխսի Բադալի և Վարդանի կողմից։ Այն գործել է մինչև 1919 թվականը։ Երկրորդը՝ Սուրբ Հակոբ Եկեղեցին, կառուցվել է բարերար վաճառական Անդրեաս Սարգսյանի կողմից մոտավորապես 1901-1908 թվականներին, իսկ շինարարական աշխատանքներին մասնակցել է ողջ գյուղը։ Եկեղեցում է նշվում Ամանորը: Երեկոյան կատարվում է ժամերգություն և քահանան օրհնված նուռ է բաժանում բնակիչներին:

Ցուցադրել ավելի
Back to top button