Վաղորդյան զանգակներ

«Թե ինչպես շնիկն օգնեց Տիգրանին՝ դաս սովորել». Վաղորդյան զանգակներ

Ես ու Տիգրանը, չնայած ընկերներ ենք, բայց շատ ենք տարբերվում։ Ես լավ եմ սովորում՝ նա վատ, ես չեմ սիրում կենդանիներ խնամել, իսկ նա տանը մի ամբողջ գազանանոց ունի՝ էլ ծովախոզուկ, էլ սպիտակ առնետ ու կրիա ․․․ Նա արդեն երեք ոզնի ունի, և ամբողջ օրը հետևում էր նրանց, կերակրում, խնամում ․․․։ Իսկ վերջերս էլ փողոցից խայտաբղետ, սև գույնի, կախ ականջներով մի շուն էր տուն բերել, անունն էլ դրել՝ Դնջուկ․․․ Էս Դնջուկը արդեն բավականին մեծ շուն էր, և իր անվանն էլ արժանացել էր այն պատճառով, որ ալարում էր հաչալ կամ գոնե դիմադրելու փորձ անել։

Հասկանալի է, որ այսքան զբաղված լինելով, Տիգրանը չէր էլ կարող իրեն նվիրել ուսմանն ու դասերին։ Ամեն անգամ, երբ մայրը հիշեցնում էր դասերի մասին, նա մի պատճառ էր գտնում, խուսափելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button