Լուրեր

«Արևի երգը»․ մրցույթ կոմպոզիտորների ու երգահանների համար

Հանրային ռադիոյի երկու «Արևիկ»-ները՝ «Արևիկ» (FM 97․3) մանկապատանեկան ռադիոկայանը և «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը բոլոր կոմպոզիտորներին ու երգահաններին հրավիրում են մասնակցելու այս ամռան ամենաթեժ երգի տոնին՝ «Արևի երգը» մանկապատանեկան մրցույթին։

Այն կայանալու է մի քանի փուլով, որից առաջինն ու ամենակարևորը ՝ դու՛ք եք սկսելու, սիրելի երաժիշտներ ու կոմպոզիտորներ։ Ձեր նոր, դեռ երբեք չերգված, երգերով գունավորեք երևանյան թեժ ամառն ու տվեք Ձեր հրաշալի նվերը մեզ:

Եվ այսպես՝ Հայաստանի հանրային ռադիոն և հայկական երաժշտական աշխարհը արևային նոր երգերով դիմավորում են Ամառ 2022-ը։

Հունիսի 13-ից 17-ը մենք սպասում ենք Ձեր հայտերին: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք armradio.am կայք: Կարող եք նաև զանգահարել 096 00 21 90 կամ 091 42 57 22 հեռախոսահամարներով, երկուշաբթիից ուրբաթ ժամը 11-ից 16-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button