Ռադիոլաբ

Տաքսիներին փոխարինելու կգա՞ն ԱԹՍ-երը․ Ռադիոլաբ

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից 10-18 տարեկան երեխաների համար նախաձեռնվել են ԱԹՍ-երի ստեղծման առցանց դասընթացներ։

Հիմնադրամի ծրագրերի համակարգող Անի Ղազարյանի խոսքով, դասերն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ 2 խմբով։ Ապրիլի 3-ին աշակերտները կայցելեն Գյումրիի «Ֆլայլաբ» ավիամոդելային խմբակ, որտեղ էլ կպատրաստեն իրենց սավառնակները։ Բոլոր հանձնարարությունները կատարած դասընթացի մասնակիցները այդ օրը կստանան նաև անակնկալ նվերներ։

Դասընթացի ընթացքն ավելի մանրամասն ներկայացնում են Կարեն Վարդանյան կրթական հիմնադրամում ԱԹՍ դասընթացավար Հարություն Գրիգորյանը ու ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, դասընթացի մասնակից Դավիթ Հարությունյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button