Ռադիոլաբ

Ինչպե՞ս զրոյից սովորել ծրագրավորում, ստեղծել խաղ ու հայտնվել App Store-ի թոփ աղյուսակում

Այսօր միասին  ծանոթանալու և զրուցելու ենք Կարեն Գյուրջյանի հետ։ Մասնագիտությամբ վարսահարդար Կարեն Գյուրջյանն այժմ նաև iOS ծրագրավորող է։

«Blind Space» ։ Հայերեն թարգմանությամբ նշանակում է «կույր տարածություն»։ Սա մի նոր հեռախոսախաղ է՝ iOS համակարգով աշխատող գաջեթների համար, որը թեև վերջերս է թողարկվել, բայց արդեն հայտնվել է App Store-ի թոփ աղյուսակներում և հիմա մրցակցում է համաշխարհային այնպիսի հայտնի խաղերի հետ, ինչպիսին,  օրինակ, բոլորիս լավ ծանոթ Subway Surfers-ն  է։ Խաղը նույնիսկ թոփ  չարտի 3-րդ հորիզոնականում է հայտնվել ։ Հեղինակն ու ստեղծողը մեր հայրենակից Կարեն Գյուրջյանն է։ Նա ապրում է Երևանում ու զրոյից սկսել է ծրագրավորում սովորել ընդամենը մեկ ու կես տարի առաջ։

Ինչպե՞ս ․․․ Ինձ էլ է շատ հետաքրքիր, առաջարկում եմ պարզենք միասին։ Ռադիոլաբում Կարեն Գյուրջյանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button