Մեկնարկ

Ընդունելության քննություններ 2022. Մեկնարկ

Հերթական փոփոխություններն են կատարվել բուհական ընդունելության քննությունների կարգում։ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը ներկայացնում է դրանք՝ նաև խորհուրդներ տալով դիմորդներին՝ ինչի՞ն ուշադրություն դարձնել, ի՞նչը կարևորել, ինչի՞ց խուսափել։

Կ․ Նասիբյան – Եկեք սկսենք բուհերի ընդունելության ցանկում փոփոխություններից։ Ցանկը ներառում է բուհերը, մասնագիտությունները, այդ մասնագիտությունների համար սահմանված առարկաները։ Հենց բուհերի ցանկից սկսվել են փոփոխությունները։

1․Բոլոր մասնագիտությունների համար հստակ սահմանված է երկու միասնական քննություն, այսինքն՝ դիմորդը պետք է հանձնի երկու միասնական քննություն։

Նախկինում, եթե կային մասնագիտություններ, որոնց համար մեկ քննությունը պարտադիր էր, իսկ մյուս առարկայի գնահատականը բերվում էր ատեստատից, ապա այժմ ատեստատի գնահատականն այլևս չի կարող մրցել․ տվյալ առարկայից ևս պետք է միասնական քննություն հանձնել։

2․Դուրս են մնացել բոլոր բանավոր քննությունները։

3․Դուրս է մնացել նաև «Լրագրություն» մասնագիտության ստեղծագործական գրավոր աշխատանքը և «Հաղորդակցման միջոցներ» բանավոր ներբուհական քննությունը։

4․ Դիմորդը կարող է տարվա մեջ երկու անգամ հանձնել քննություն՝ հունվարին և հունիս–հուլիսին։ Այս կետը գործածության մեջ կմտնի հաջորդ ուսումնական տարվանից։ Հունվարին մեկ քննության համար մուծվող վարձավճարը 4500 դրամ է, հունիսին և հուլիսին կազմակերպվող  քննությունների վարձավճարը մեկ առարկայի համար 1500 դրամ է (Բացատրությունը՝ զրույցում):

5․ Հայտագրումն սկսվել է ապրիլի 15–ից և կտևի մինչև մայիսի 10–ը ժ․ 18․00-ն։

Հայտագրման հետ կապված խորհուրդները լսե՛ք զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button