Լուրեր

Երևանում կանցկացվի Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը

2022 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի  երիտասարդների և  պատանիների առաջնությունը: Այս որոշումը կայացվել է սամբոյի  միջազգային ֆեդերացիայի՝ ապրիլի 27-ին անցկացված գործկոմի նիստում:

Երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սպասվում է 4 մայրցամաքի՝ շուրջ 70 երկրի մասնակցություն:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականների մասնակցությանն աշնանը Երևանում կայանալիք առաջնությանը, ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընդգծում է՝ ամեն ինչ պետք է անեն բարձրակարգ ելույթներ ունենալու համար. «Վստահ եմ՝ կփայլենք: Ունենք աղջիկների, երիտասարդների և պատանիների հիանալի թիմեր: Մինչև առաջնության մեկնարկն էլ կանցկացնենք ուսումնամարզական հավաքներ՝ ստուգատեսին լավագույնս նախապատրաստվելու համար: Շատ կարևոր է, որ մարզական առումով ևս լավ պատրաստված լինենք»:

Ցուցադրել ավելի
Back to top button