Ռադիոլաբ

Ովքե՞ր են կանգնած Հայաստանում կիբեռհարձակումների հետևում․ Ռադիոլաբ

Այս թողարկմանն անդրադառնում ենք Հայաստանում կատարվող կիբեռհարձակումներին։ Ովքե՞ր են կանգնած տեխնոլոգիական տիրույթի լրտեսությունների հետևում։ Ո՞րն է նպատակն ու ի՞նչ հնարավոր վտանգներ կան։

Լսենք տեղեկատվական անվտանգության մասնագետ, cyberhub.am-ի համահիմնադիր Արթուր Պապյանի զրույցը։

Արթուր Պապյան — «Իրականում թեման Հայաստանի տարածքում իրականացվող կիբեռհարձակումներն են, բայց այն հարձակումները, որոնք ամենայն հավանականությամբ կապված են պետական խմբավորումների հետ կամ այլ կերպ ասած ինչ-որ պետությունների աջակցությունն են վայելում։ Այս առումով Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է դարձել անցած մեկ տարվա ընթացքում, որովհետև անցած տարի Հայաստանի մասին խոսեցին միանգամից մի քանի գերհսկա․ Google-ը, Microsoft-ը, Facebook-ը խոսեցին Հայաստանում կիբեռհարձակումների մասին։ Այս առումով միջազգային կիբեռհանրության ուշադրությունը նույնիսկ գրավեց փոքրիկ Հայաստանը, թե այս ի՞նչ է կատարվում մի պուճուր տեղում, որ այս կարգի հսկաները խոսել են դրա մասին։

Հայաստանում մի քանի խոշոր կիբեռխմբավորումներ են աշխատում՝ ՀՀ քաղաքացիների դեմ, քաղ․հասարակության, ընդդիմադիր գործիչների և նույնիսկ պետական սեկտորի դեմ»։

Մանրամասները՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button