Ռադիոլաբ

Տեխնոզրույցների շարք, որ չեք գտնի Google-ում․ Ռադիոլաբ

21-րդ դարում ցանկացած խնդիր, հարց պահանջում է նորարարական լուծում և ոչ ստանդարտ մոտեցում։ Դրանց հեղինակներն ու կիրառողները հենց մարդիկ են․ պրոֆեսիոնալներ, որոնք սկզբում երազում են կամ պատկերացնում գաղափարը, ապա փորձարկումներ անում, ընթացքում բնականաբար անդադար սովորում ու ձեռք բերում նոր հմտություններ ու ի վերջո մշակում են մի նոր տեխնոլոգիա։

Այսօր Ռադիոլաբում կանդրադառնանք «Սիներջի Արմենիա» ընկերության նախագծերին ու մասնավորապես կխոսենք դրանցից մեկի՝ Synergy Scale Talks-ի մասին։ Այն իրենից ներկայացնում է տեխնոզրույցների շարք, որտեղ ստացած ինֆորմացիան չենք գտնի Google-ում փնտրելիս և նախատեսված է ավագ մասնահետների համար։

Հաղորդման հյուրերն են «Սիներջի Արմենիա» ընկերության տաղանդների առաջխաղացման ղեկավար Աննա Կոնջորյանն ու ավագ ինժեներ-ծրագրավորող Վահագն Լազյանը։ Միացե՛ք զրույցին։

Ցուցադրել ավելի
Back to top button