Զարթուցիչ

Երբ ամռանն ու արձակուրդին մեկ շաբաթ է մնացել. Զարթուցիչ

Այսօր օգոստոսի 24-ն է։ Հայտնի մարդկանցից իր ծննդյան օրն է նշում բրազիլացի ժամանանակից գրող Պաուլո Կոելիոն։ Նա շուրջ 20 գրքի հեղինակ է։ Հայտնի է դարձել իր ‹‹Ալքիմիկոսը›› վիպակով, որը համարվում է բեսթսելլեր։
Գրքի հերոսը Սանտյագոն է՝ մի սովորական հովիվ։ Նա անընդհատ նույն երազն է տեսնում, թե իբր Եգիպտոսում է` բուրգերի կողքին, որտեղ գանձեր են պահված ու իր առաքելությունը դրանք գտնելն է: Եվ ահա Սանտյագոն ճանապարհ է ընկնում․․․
Անցնելով բազմաթիվ փորձությունների միջով ի վերջո հասնում է Եգիպտական բուրգերին ու գտնում է իր գանձը:
Մի խոսքով ‹‹Ալքիմիկոսն›› այն մասին է, որ պետք է հետևել սեփական երազանքներին ու ձգտումներին:

Այս պատմության հեղինակը՝ Պաուլո Կոելիոն հիշեցնում է, որ եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքն օգնում է, որ քո ցանկությունն իրականանա։

Այսօր նաև կարտոֆիլի չիփսի ծննդյան օրն է։ Մի զարմացեք, այդպիսի օր էլ կա։
169 տարի առաջ՝ օգոստոսի 24-ին, Նյու Յորքի հյուրանոցներից մեկի ռեստորանի ավագ խոհարար Ջորջ Քրամն առաջին անգամ կարտոֆիլի չիպս է պատրատում ու մատուցում հյուրերին։ Սակայն այցելուներից մեկը հրաժարվում է նոր ուտեստից, պատճառաբանելով, որ կարտոֆիլը հաստ է կտրտած։ Այդ ժամանակ, հմուտ խոհարարը կարտոֆիլը կտրատում է թղթի բարակությամբ և տապակում եռացող բուսայուղի մեջ։ Դե իհարկե նորույթը հիացնում է քմահաճ հաճախորդին, որից հետո չիպսը դառնում է ռեստորանի ֆիրմային ուտեստը։

Մեր օրերում կարտոֆիլի չիփս կարող ենք գնել ամեն քայլափոխի։ Ճիշտ է, սննդաբաններն այն համարում են օրագնիզմի համար ոչ օգտակար կերակրատեսակ, բայց երբեմն ուզում ես խախտել կանոններն ու խրթխրթան կարտոֆիլ փորձել։ Այդ դեպքում նախընտրելի է տանը չիփս պատրաստել և խուսափել տարբեր հավելումներից։

Եթե, ինչպես ասում են հավեսի ընկաք, ուրեմն պատրաստեք այս բաղադրատոմսով։
Մեզ հարկավոր է 3 հատ միջին չափսի կարտոֆիլ, չորացրած կանաչի, ձիթայուղ և աղ ՝ ըստ ճաշակի:
Պատրաստում ենք այսպես. կարտոֆիլը մաքրում ենք, լվանում և կտրատում բարակ շերտերով: Հետո այն տասը րոպեով թողնում ենք սառը ջրի մեջ։ Այնուհետև շերտերը շարում ենք մաքուր սրբիչի վրա ու չորացնում: Ինչ ենք անում հետո։ Պերգամենտային թղթով պատված տապակի վրա մի փոքր ձիթայուղ ենք լցնում, կարտոֆիլը համեմում ենք չորացրած կանաչիով ու աղով և շարում տապակի վրա։ Եփում ենք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ մոտ 15 րոպե։
Կարծում ենք կփորձեք։

Ցուցադրել ավելի
Back to top button