Ռադիոլաբ

Գեներացրեք ու ստեղծեք ձեր դիզայնը հայկական ստարտափով․ Ռադիոլաբ

Այս թողարկմանը խոսելու ենք հայկական մի ստարտափի մասին, որը կօգնի ձեզ, եթե զբաղվում եք փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ, կամ պարզապես ձեր նախագծի համար ուզում եք ունենալ հետաքրքիր վիզուալ կոնտենտ։

Essemem.com՝ հարթակ, որի տրամադրած առցանց գործիքները թույլ են տալիս խնայել ժամանակն ու պարզ քայլերով ստեղծել սոցիալական մեդիա հրապարակումներ՝ առանց դիզայներական հմտությունների: Պարզ ասած, եթե Ֆեյսբուքի կամ Ինստագրամի համար ուզում եք հրապարակումներ ու նկարներ պատրաստել, գովազդային դիզայն ստեղծելու կարիք ունեք, բայց չունեք դիզայների  հմտություններ ու ժամանակ, այլ հավելվածներում՝ ձևանմուշներ խմբագրելու համար, Essemem-ը ձեզ օգնական կլինի։

Ռադիոլաբում Essemem ստարտափի տնօրեն Գևորգ Պապիկյանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button