Մեկնարկ

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցն սպասում է իր սաներին․ Մեկնարկ

2023–2024 ուս․ տարվանից սկսելու է  գործել ԵՊՀ–ին կից ՍԹԵՄ ավագ դպրոցը։ Ինչպիսի՞ կրթություն է առաջարկելու ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցն իր սաներին, որո՞նք են ընդունելության պայմանները, ինչպիսի՞ նախասիրություններ ունեցող դպրոցականների են սպասում այս դպրոցում։ Այս և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցում ենք ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան, ՍԹԵՄ ավագ դպրոցի կրթական ծրագրերի ավագ մասնագետ Արմեն Գալստյանի հետ։

Ա․Գալստյան – Սա բնագիտական ուղղվածությամբ դպրոց է։ Կրթական ծրագիրը հեղինակային է, և մեթադաբանությունն է այլ։ Գիտենք, որ հիմնականում մեր դպրոցներում՝ թե՛ մասնավոր և թե՛ հանրակրթական դպրոցներում, ավագ դպրոցը հոսքային է։ Հոսքն է որոշում, թե աշակերտը ի՞նչ առարկայացանկ կանցնի։ Մեզ մոտ այդպես չէ, մենք ունենք այսպիսի հնարավորություն․ 10–րդ դասարանում աշակերտն անցնում է բոլոր բնագիտական առարկաները, ստանում է հիմնարար գիտելիքներ, այնուհետև՝ 11–րդ դասարանում, ընտրում է, թե որ բնագիտական առարկաներն ինքն ավելի խորացված կանցնի։ Աշակերտը չի սահմանափակվում հոսքայնությամբ․ ի՛նքն է ձևավորում հոսքը, ոչ թե գնում է դեպի հոսք։

Հարց – Ինչպիսի՞ դիմորդներ կուզենայիք ունենալ։

Ա․Գալստյան – Պրպտուն, խելացի, իրենց վրա աշխատող, նպատակասլաց, որովհետև գիտելիք և կարողունակություններ հեշտ է ձևավորել այն մարդկանց մոտ, որոնք ունեն նպատակ։ Այնպես որ՝ սպասում ենք նպատակասլաց և հետաքրքրասեր աշակերտների, որոնք մեզ իրենց հարցերով հանգիստ չեն տա։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button