Ռադիոլաբ

Ստեղծեք արվեստի գործեր վիրտուալ կամ լրացված իրականությունում․ Ռադիոլաբ

«Գյոթե կենտրոն» Երևանը հայտարարում է վիրտուալ և լրացված իրականության քառօրյա աշխատարանի բաց կանչ։

10-15 մասնակցից կազմված խումբը հնարավորություն կունենա ուսումնասիրել VR/AR-ի տեխնոլոգիաները, սովորել ոլորտի մասնագետներից, ձեռք բերել փորձ եւ փոխանակել հմտությունները այլ մասնակիցների հետ, ներկայացնել սեփական նախագծերը, մշակել նոր գաղափարներ։ Աշխատարանը կվարի Մյունխենում Գյոթե ինստիտուտի կենտրոնակայանի առաջատար փորձագետ Գորան Վուլինովիչը։

Աշխատանքային լեզուն անգլերենն է։ Այնպես որ, եթե բավարար չափով տիրապետում եք լեզվին՝ կուրսը հասկանալու համար, ապա անպայման դիմեք։ Ձեր ստեղծագործ գաղափարները նորագույն տեխնոլոգիաների միջոցով ռեալիզացնելու համար օգտակար փորձ կլինի։

«Գյոթե կենտրոն»-ի վիրտուալ և ավելացված իրականության ծրագրի գործընկեր Վահան Խաչատրյանը չի բացառում, որ այն շարունակական կլինի։

Նշենք, որ քառօրյա աշխատարանը անցկացվելու է մայիսի 31-ից հունիսի 3-ը ներառյալ՝ Երևանում։ Մասնակցության հայտ կարող եք լրացնել Գյոթե Կենտրոնի ֆեյսբուքյան էջում՝ մինչև մայիսի 15-ը։ Տարիքային սահմանափակում չկա։

Ցուցադրել ավելի
Back to top button