Ռադիոլաբ

Ե՞րբ տիեզերքն ավելի մոտ կլինի Հայաստանին․ Ռադիոլաբ

Նախորդ թողարկմանը հյուրընկալել էինք «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանին։ Խոսեցինք տիեզերք ուղարկված Հայաստանի առաջին արբանյակի՝ Armsat1-ի մասին։ Անդրադարձանք նաև  «Բազումք»-ի  հեռանկարային ու հավակնոտ ծրագրերին, որոնք այս պահին ակտիվ աշխատանքային փուլում են։ Այսօր կներկայացնենք մեր զրույցի շարունակությունը՝ Հայկ Մարտիրոսյանի հետ։

Հարց — Ե՞րբ տիեզերքն ավելի մոտ կլինի Հայաստանին։

Հ․Մարտիրոսյան — Տիեզերքն արդեն ավելի մոտ է Հայաստանին։ Քանի որ թռիչքները գնային առումով դարձել են ավելի մատչելի, Հայաստանին էլ է դա հասանելի։ Այսինքն կարելի է ոչ թե մի քանի միլիոն դոլարով, ինչպես առաջ էր, այլ շատ ավելի մատչելի գներով արբանյակը հասցնել ուղեծիր, որը որ ստեղծում է հետազոտությունների նոր պլատֆորմ և շատ մեծ հորիզոններ է բացում։ Պետք է շարունակել։ Ինքը բավականին բարդ է, թե տեխնոլոգիաները, թե խնդիրները, բայց ոչ մի հետաքրքիր և լուրջ բան հեշտ չի լինում։ Նույնն էլ տիեզերական ոլորտն է, այն գնալով տարեցտարի ավելի հասանելի է դառնում Հայաստանին։ Արդեն իսկ տեսնում ենք, որ տիեզերքում կա մրցակցություն, ես համոզված եմ, որ այդ մրցակցությունը տեղափոխվելու է նաև Լուսին, Մարս, ուրիշ մոլորակներ ․․․ Դուք գիտեք, որ եղել են հայեր, որոնք բավական մեծ ներդրում են ունեցել տիեզերական սարքաշինության մեջ, ինչպես Ալեքսանդր Քեմուրջյանը, Անդրանիկ Իոսիֆյանը և ուրիշներ։ Ես հույս ունեմ, որ մենք մոտ ապագայում կունենանք նոր աշխարհահռչակ հայ մասնագետներ տիեզերական ոլորտում, որոնք էլ ավելի մոտ կդարձնեն տիեզերքը Հայաստանին։

Մանրամասները՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button