Ռադիոլաբ

Տարվա «ամենադաժան» մրցույթը Tech Week Vanadzor 2023-ին․ Ռադիոլաբ

Tech Week-ը վերադառնում է։ Եռօրյա միջոցառումների շարքը  հայկական ՏՏ համայնքը կմիավորի այս անգամ Վանաձորում:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբեր 1-ը հայկական տեխնոլոգիական ու բիզնես համայնքի ներկայացուցիչներն այս տարի կհանդիպեն Վանաձորում՝ միավորելու իրենց փորձը, քննարկելու տեխնոլոգիաների զարգացումները և ստեղծելու նոր հնարավորություններ՝ մարզային համաչափ զարգացման համար։

Այս առիթով Ռադիոլաբ են հյուրընկալվել Tech Week 2023-ի կազմակերպչական թիմի ներկայացուցիչներ Սպարտակ Կյուրեղյանը և Արամ Քոչարյանը։

Ի դեպ, միջոցառումների շարքում այս տարի նաև կիրականացվի իր մասշտաբով աննախադեպ ԴևHacks հաքատոնը։ Մասնակցել կարող են 3-5 հոգուց բաղկացած թիմեր Հայաստանի բոլոր համայքներից՝ առանց տարիքային սահմանափակման։ Մրցանակային ֆոնդը կազմում է 10․000 ԱՄՆ դոլար։ Դիմելու համար պետք է այցելել devhacks.am կայք։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։

Ցուցադրել ավելի
Back to top button