Մեկնարկ

«Իմ կյանքը համայնքում»–4. Մեկնարկ

ԿԶՆԱԿ հիմնադրամը հերթական, արդեն՝ 4–րդ անգամ, հայտարարում է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մեկնարկը:

Սա ծրագիր է 14-16 տարեկանների համար, ովքեր պատրաստ են մեկ շաբաթ հյուրընկալվել այլ համայնքում, կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում, բնակվել համայնքի ընտանիքներից մեկում և այդ շաբաթը նվիրել տվյալ համայնքի բացահայտմանը։

Ծրագրին մասնակցելու համար դպրոցների գրանցման վերջնաժամկետը  հոկտեմբերի 9–ն է, hամայնքներում աշակերտների հյուրընկալման տևողությունը՝ 2023թ. հոկտեմբերի 16-20-ը:

Մեր հյուրի՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանի հետ զրույցը ծրագրի նպատակների, խնդիրների, նաև՝ մասնակցության պայմանների մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button