Ռադիոլաբ

«Չհասցրեցի մարտի 8-ին մայրիկին նվեր գնել, արդյունքում ստեղծեցի էլեկտրոնային նվեր քարտերի հարթակ»

Կյանքում ամեն բան կազմված է մեծ կամ փոքր ընտրություններից։ Հաճախ է պատահում, երբ ծանրաբեռնված ենք լինում աշխատանքով, դասերով, էլի հազար ու մի բանով, մեկ էլ հանկարծ նկատում ենք, որ վաղը մեր մտերիմի ծննդյան օրն է։ Ի՞նչ անել։ Խառնվում ենք իրար ու սկսում ենք կարճ ժամանակում նվերներ փնտրել, բայց դրանք էլ պիտի այնպիսին լինեն, որ հոբելյարին դուր գան չէ՞

Եվ ոչ միայն ծննդյան առիթներին, և ոչ միայն դրանից մեկ օր առաջ է այս հարցը շատերիս տանջում։ Ուզում ես ինչ-որ մեկին որևէ բան նվիրես ու չգիտես թե ինչ։ Ժամանակի ընթացքում ի հայտ եկան նվեր քարտերը, որոնք բավականին պահանջված էին։ Դու նվիրում էիր քարտը, իսկ նա ով ստանում էր այն, արդեն ինքն էր որոշում ինչ ընտրեր իր համար։

Թվային տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում դրանց փոխարինելու կամ լրացնելու եկան էլեկտրոնային նվեր-քարտերը։ «Ռադիոլաբ»-ի հյուրն է նման էլեկտրոնային հարթակի՝ egiftcards.am-ի հիմնադիր Սերգեյ Կարախանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button