Ռադիոլաբ

Մեդիամարտ աշակերտների հետ․ Ռադիոլաբ

Այսօրվա հաղորդման թեման մեդիագրագիտությունն է, ունենք նաև հյուրեր, որոնց հետ թեմային առնչվող խաղ ենք խաղալու:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոյեմբերի 6-12-ը հայտարարեցին Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում ու հրավիրեցին բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին, այլ շահագրգիռ կառույցներին՝ միանալու շաբաթվան։

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում այսօր Արևիկ ռադիոկայանին հյուր են եկել «Ուսում» հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցիները: Նրանք առաջին անգամ էին Ռադիոտանը, հուսով եմ ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ու, ընդհանուր առմամբ, ծանոթացան ռադիոհաղորդում պատրաստելու բոլոր փուլերին:

Աշակերտների հետ խաղացինք «Մեդիամարտ» խաղը, որը պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Ի դեպ, «Մեդիամարտ», ինչպես նաև «Ցանցառ» և «Լիտերատուսի արկածները» առցանց խաղերը կարող եք խաղալ հենց մեր կայքում։

Ցուցադրել ավելի
Back to top button