Լուրեր

Հայտնի են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթի հաղթողները

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախաձեռնել էին կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին:

Մրցույթն անցկացվել է ՀՀ դպրոցների և արտերկրի հայկական ու հայկական բաղադրիչով կրթօջախների շրջանում: Մրցույթում 27 ֆիլմ է ընդգրկվել Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Եգիպտոսից և Թեհրանից:

Մրցույթի նպատակն էր նպաստել աշակերտների՝ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Փարաջանովի մասին գիտելիքների ընդլայնմանը, սփյուռքում ազգային կրթության շուրջ համախմբմանը, ստեղծագործական ոգու զարգացմանը:

Մրցույթի արդյունքներն ամփոփելու համար ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով:

 Լավագույն ֆիլմեր են համարվել՝

  1. «Պուպրիկները» — Գալուստեան-Նուպարեան ազգային վարժարան, Կահիրե,
  2. «Փրկենք արժեքները, որ արժեքներն էլ մեզ փրկեն» — «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի Մենուա Հովհաննիսյանի անվան դպրոց, Երևան,
  3. «Արվեստի երանգները» — «Երևակ» կրթահամալիր, Երևան,
  4. «Ծաղիկներ նկարող խելագար ծերուկ» — Ն. Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոց, Երևան:

Բոլոր մասնակից կրթօջախները կստանան մասնակցության վկայականներ, իսկ լավագույն 4 ֆիլմերի հեղինակները՝ պատվոգրեր:

Ցուցադրել ավելի
Back to top button