Նկարում ենք մեկ Հայաստան

Ժայռերից ծնված գյուղը. Նկարում ենք մեկ Հայաստան

Բջնին Հայաստանի հնագույն գյուղերից է։ Այն աշխարհին է նայում ժայռերի և խիտ անտառների միջից։ Առաջին անգամ գյուղի մասին հիշատակել է Ղազար Փարպեցին։ Հնում այն համարվել է քաղաք, և որոշ ժամանակ եղել է նաև կաթողիկոսի նստավայր։

Բջնին բոլորիս հայտնի է իր հանքային ջրերով, բերդով և եկեղեցիներով։ Այժմ այն դարձել է տուրիզմի կենտրոն։ Ամռանը գյուղում շատ էքսկուրսիաներ են լինում։

Բջնիում անցկացվում են նաև շատ փառատոներ և եկեղեցական տոներ, որոնց ընթացքում գյուղը մարդաշատ է լինում։

Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, բացում են իրենց հանգստյան գոտիները։

Գյուղ մտնելիս՝ մեզ ուղեկցում է Հրազդան գետը, որը ոլոր-մոլոր ուղիներով ձգվում է ամբողջ գյուղով։ Բջնիում այժմ շատ են հանգստյան գոտիները և հյուրատները, այն դարձել է քաղաքի աղմուկից հանգստանալու վայր, քանի որ Երևանին շատ մոտ է։

Ցուցադրել ավելի
Back to top button