
Երևանի քաղաքապետարանի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ կանցկացվի մրցույթ՝ «Հունիսի 1-ը` օպերային աստղերի հետ» խորագրով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումն ու այն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Մրցութային փուլը հաղթահարած 10-17 տարեկան տաղանդավոր երգիչ-երգչուհիները հնարավորություն կունենան օպերային աստղերի հետ ելույթ ունենալ հունիսի 1-ին կայանալիք բացօթյա համերգային ծրագրում։
Եթե հետաքրքրեց, տեղեկացնենք, որ հայտերի ընդունման ժամկետը՝ փետրվարի 3-ից մարտի 3-ն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 011-514-197 հեռախոսահամարով։





