Լուրեր

Կանցկացվի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը

Այս տարի կանցկացվի Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը: Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի սաներին ու պատանիներին, օժանդակել երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործմանը և տրամադրել ինքնադրսևորման հարթակ:

Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն 8-20 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ արվեստի և երաժշտական հաստատություններից: Փառատոնը կիրականացվի 13 անվանակարգում՝ դաշնամուր, լարային, ժողովրդական, փողային նվագարաններ, երգեցողություն և այլն։ Այս տարի փառատոնում կընդգրկվի նոր՝ հեղինակային երգի անվանակարգը:

Փառատոնը կիրականացվի 2 փուլով. առաջին փուլը կանցկացվի ապրիլին Հայաստանի մարզերում, իսկ եզրափակիչ փուլը՝ հունիսին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ապրիլի 20-ը ներառյալ` [email protected] էլեկտրոնային հասցեին։

«Փոքրիկ քայլ» փառատոնի հիմնադիրը «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն է։ Այն կանցկացվի ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button