Մեկնարկ

Գիրքը տալի՛ս է թևեր. Մեկնարկ

Մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է անցել այն օրվանից, երբ «Բվիկ» կրթական հիմնադրամն ամփոփեց նախորդ տարի մեկնարկած և 2025-ի փետրվարին եզրափակչին հասած «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը, որն իր շուրջ համախմբեց ընթերցասեր պատանիների Հայաստանի տարբեր մարզերից, և որի 6 ամիս տևած ընթացքը դարձավ մեծ ու լավ բարեկամության սկիզբ մասնակիցների և կազմակերպիչների համար։

Այսօր էլ «Բվիկը» նոր մրցույթների կազմակերպչական հարցերով է զբաղված, բայց հիմնադրամի համահիմնադիրներից Անահիտ  Յուզբաշյանի և Արմավիրի մարզի Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի 10–րդ դասարանցի Մերի Տոնոյանի հետ զրույցը հե՛նց «Թռիչք գրքի թևերովի» մասին է։ Ի դեպ, Մերին մրցույթի առաջին մրցանակակիրն է։ Բայց մրցանակն իր միակ ձեռքբերումը չի համարում․ նոր ընկերներ, նոր հայացք «ընթերցանություն» երևույթին, կաղապարներ կոտրել սովորելու հմտությունների ձևավորում, կարդացածը վերլուծելու կարողություն․․․սա փոքրիկ ցանկն է մրցույթի 6 ամսվա ընթացքում ձեռքբերածի․․․

Ի՞նչ տվեց մրցույթը մասնակիցներին և հենց իրենց՝ կազմակերպիչներին․ այս հարցով ենք սկսում զրույցը մեր հյուրերի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button