Մարտի 29-ին ՀՀ ԳԱԱ-ում աշխատանքն ամփոփեց Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025-ը։ Եզրափակիչ փուլում մասնակիցները ներկայացրին 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ:
Մեր այսօրվա հյուրերը փառատոնի «Քիմիա» անվանակարգի ժյուրիի անդամ, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, քիմիական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանը և Երևանի «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի 11-րդ դասարանի աշակերտուհի Սոֆյա Սեյրանյանն են։
Սոֆյայի և նրա դասընկերոջ՝ Արեն Բաղդասարյանի ներկայացրած «Պայքար ծանր մետաղների դեմ» նախագիծը, որը ղեկավարել է ուսուցչուհի Լիլիթ Համբարձումյանը, փառատոնի երեք հաղթող նախագծերից մեկն է և սեպտեմբերի 16-20-ին Ռիգայում կայանալիք The European Union (EU) Contest for Young Scientists (EUCYS) – 2025 փառատոնին ներկայանալու իրավունք է ստացել։





