Մեկնարկ

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025-ի հետքերով (մաս 2-րդ)

Այսօր հյուրընկալել ենք Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2025–ի եզրափակիչ փուլ հասած նախագծերից 5-ի մասնակիցներին։ Արծրուն Պետրոսյանը, Ալեն Օգանովը և Ալեքսանդր Սողոմոնյանը ՃՇՀԱՀ Մանուկ Աբեղյանի անվ. ավագ դպրոցի աշակերտներ են, Ալբերտ Շահինյանը՝ Երևանի ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդցի, Մարիա Սայադյանը Երևանի Շ.Սիմոնյանի անվ. թիվ 112 ավագ դպրոցի աշակերտուհի է, Լուսինե Կարապետյանը, Արփինե Հարությունյանը և Մարիամ Մաթևոսյանը Երևանի Լ.Տոլստոյի անվ. թիվ 128 հիմնական դպրոցի  9-րդցիներ են, իսկ Դավիթ Տուրյանը՝ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ ուսումնասպորտային համալիրի 10-րդ դասարանի աշակերտ։

«Ապահով ձեռք», «Սիլիցիումային բարակ արևային բջիջների արդյունավետության բարձրացումը ոսկու նանոմասնիկների միջոցով», «Մեղրամոմի առեղծվածը», «Երևան քաղաքի ջրային ռեսուրսները», «Արցախի մշակութային ժառանգության պահպանությանն օժանդակող կայքի ստեղծում»․ սրանք նախագծերի անվանումներն են, իսկ զրույցն այն մասին է, թե ինչպես ծնվեցին դրանք, ու ինչպես թիմերն աշխատեցին այս լուրջ ու կարևոր թեմաների վրա։ 

Ցուցադրել ավելի
Back to top button