Լուրեր

Մրցանակներ պատանիների աշխարհի ծանրամարտի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը ոսկե մեդալ է նվաճել Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 330 կգ (145+185 կգ) արդյունք:

Առանձին վարժություններում ևս մեր ծանրորդն արժանացել է ոսկե մեդալներին:

Պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ Գրիգորը բարձրացրել է 138, 142, 145 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 175, 180 ու 185 կգ կշռող ծանրաձողերը:

Հարություն Հովհաննիսյանն էլ գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարի պոկում վարժությունում արժանացել է ոսկե մեդալի։

Նա երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 140 կգ, 145 կգ ու 150 կգ: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրել է 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով նա դարձել է պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Ցուցադրել ավելի
Back to top button