
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես։
«Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» վերտառությամբ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել «Մերկուրի» մշակութային հիմնադրամում և իրականացվել է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում։
Ներկայացվել է 5-18 տարեկան երեխաների՝ մրցույթով ընգրկված շուրջ 100 նկար։





