Ինչի՞ մասին ենք մենք՝ երեխաներս հաճախ երազում, երբ շատ շոգ է լինում ու թվում է՝ ուր որ է կհալչենք կիզիչ արևից։ Իհարկե լողավազան, գետ կամ լիճ գնալու մասին: Պատկերացնում, թե ինչպես ենք թռչկոտում ջրում, լողում, սուզվում, ջրային խաղեր խաղում, հետո պառկում ավազին ու արևայրուք ընդունում։
Այս ամենն իհարկե ամենաշատն է մեզ ուրախացնում ամռան ու արձակուրդի օրերին։ Բայց, եթե ուզում ենք, որ մեր ուրախությունը չխաթարվի ու երկար վայելենք ամառը, ուրեմն պետք է ծանոթ լինենք այն բոլոր վտանգներին, որոնք կարող են պատահել ջրային տարածքներում յուրաքաչյուրիս հետ՝ թունավորումներից մինչև ջրահեղձության դեպքեր։
Ահա, այդ ոչ ցանկալի երևույթների մասին ենք խոսելու այսօր մեր հյուրի՝ ՆԳՆ Ոստիկանության կրթահամալիրի ջրափրկարարական պատրաստության դասախոս, միջազգային կարգի փրկարար Արտակ Էլմասակյանի հետ։ Նա մեզ կօգնի ավելի գրագետ կազմակերպել հանգիստը լողափին և խուսափել ջրային տարածքներում հանդիպող տարբեր վտանգներից։





