
Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն իրականացնում է նոր կրթական ծրագրեր՝ դպրոցահասակ երեխաների տարբեր տարիքային խմբերի համար: 12 կրթական ծրագրի միջոցով երեխաները հնարավորություն ունեն ինտերակտիվ խաղերով բացահայտելու գրողի ստեղծագործական գործունեությունը, ծանոթանալու նրա կենսագրությանը:
Տուն-թանգարանն առանձնացրել է մի քանի կրթական ծրագիր՝ տարբեր թեմաներով․ «Ազգային երգը», «Էպոսի հետքերով», «Վարպետը, ես և մայրաքաղաք Անին» և այլ ծրագրեր։ Կրթական ծրագրերին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այցելելով տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջ։





